Ներքին 3 ամիս առաջ - 17:19 15-07-2026

Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Մարի Պետրոսյանի ընտանիքում տոնական տրամադրություն է. նրա դուստրը նշում է ծննդյան տարեդարձը:

Օրվա առթիվ Մարին ինստագրամյան իր էջում փոքրիկի հետ համատեղ ջերմ ու գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել՝ կից կատարելով գրառում այն վախերի ու դժվարությունների մասին, որոնց միջով ստիպված են եղել անցնել դստեր կյանքի առաջին տարիներին:

Մարի Պետրոսյանն իր շնորհավորական գրառման մեջ չի թաքցրել, որ փոքրիկի ծննդյան օրն իրեն ոչ միայն անսահման բերկրանք է պատճառում, այլև ստիպում է վերհիշել անցյալի ծանր ու անորոշ օրերը. «Իմ միակը, իմ սերը, իմ գեղեցկուհին։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այն օրերը, երբ ամեն ինչ այնքան անորոշ էր, սիրտս նորից նույն վախով է լցվում…»,- անկեղծացել է նա:

Թեև մայրիկը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ դժվարությունների մասին է խոսքը, սակայն շեշտել է, որ իր փոքրիկը հերոսաբար հաղթահարել է բոլոր փորձությունները:

Այսօր արդեն նրանք միասին տոնում են սպասված հոբելյանը.

«Դու հաղթահարեցիր այնքան շատ դժվարություններ… ավելի շատ, քան կարելի էր պատկերացնել: Իսկ այսօր արդեն 4 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, իմ ամենամեծ պարգև, իմ Աղջիկ»,- գրել է Մարին:

Հրապարակումից անմիջապես հետո Մարիի գործընկերներն ու հետևորդները շտապել են շնորհավորել փոքրիկին՝ նրան մաղթելով անհոգ ու առողջ մանկություն, իսկ գեղեցիկ մայրիկին՝ ուժ և երջանկություն:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան