Ներքին 1 ժամ առաջ - 15:00 15-07-2026

Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ոմանց կարծիքով՝ իշխանության ներսում խորը հակասություններ կան։ Օրեր առաջ քաղաքական ասպարեզը լքեց Ալեն Սիմոնյանը։ Ասում են, թե պաշտոնանկ է արվելու նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանը բարձր դիրք ունեին իշխանության մեջ։ Իշխանությունը, բնականաբար, կթուլանա նրանց դուրս մղվելուց հետո։ Եթե մի քանի այսպիսի պաշտոնանկություններ էլ լինեն, ապա ՔՊ-ական իշխանությունը լրիվ կքայքայվի ու ձևափոխվի։ Փաշինյանն ինչո՞ւ է այսպիսի ռիսկային պաշտոնանկություններ անում։

Առաջին տրամաբանական ենթադրությունն այն է, որ իշխանական թիմում խորքային տարաձայնություններ կան, որոնք հանգեցնում են ուժերի այսպիսի ջլատման։ Սակայն իրականում ՔՊ-ն իզմերը մերժող, դժգույն կառույց է։ Այն մերթ աջ է, մերթ՝ ձախ, տեղ-տեղ ազատական է, տեղ-տեղ՝ պահպանողական, երբեմն՝ սոցիալիստական, երբեմն՝ զզվանք առաջացնող ռուսամետ, երբեմն էլ ժողովրդավար է ձևանում։ Այսպիսի իրավիճակում գաղափարական տարաձայնություններ չեն կարող լինել։ Պաշտոնանկ արվածները Փաշինյանից տարբերվող գաղափարական, սկզբունքային դիրքորոշում չեն արտահայտել։ Այսինքն՝ սա թույլ վարկած է, նրանց պաշտոնանկությունները գաղափարական, սկզբունքային տարաձայնություններով չեն պայմանավորված։

Երկրորդ վարկածը կապվում է ընտրությունների հետ։

Արայիկ Հարությունյանը ՔՊ-ի շտաբի պետն էր։ Ընտրություններին մասնակցելու փորձառություն ունեցողը կարող է նկատել, որ նա վատ աշխատեց, ինչի արդյունքում ստիպված դիմեցին խայտառակ խախտումների։ Դրանք այնքան ակնհայտ ու աղաղակող էին, որ 7 կուսակցություն դիմեց ՍԴ։ Եվ եթե չլիներ Արևմուտքի աջակցությունը, ապա ՔՊ-ն պիտի նստեր ընդդիմության աթոռին կամ հեղաշրջում կազմակերպեր ու զավթեր իշխանությունը։ Այս կարգի վատ աշխատանքը, բնականաբար, կարող է հանգեցնել նրա պաշտոնանկությանը։

Ալեն Սիմոնյանը նույնպես վատ է աշխատել ընտրությունների ժամանակ։ Նա կապկում էր Փաշինյանին, բայց առանձին ելույթներով, քարոզչությամբ հանդես չէր գալիս, չէր քննադատում մրցակիցներին, չէր խոսում ՔՊ-ի նախաձեռնությունների մասին։ Նա հայտնի էր իր հակառուսական խոսույթով։ Նախընտրական շրջանը լավ առիթ էր այդ թեմայով լուրջ խոսելու, առաջիկա անելիքներն ուրվագծելու համար։ Օրինակ՝ նա կարող էր ասել, որ մտադիր են օրակարգ բերել լյուստրացիայի և դեսովետացման մասին օրենքների փաթեթներ, որոնք արդեն մշակում են իր օգնականներն ու թիմակիցները։ Այսպիսի հայտարարությունները գուցե կմեծացնեին ՔՊ-ին տրվող քվեների քանակը։ Իսկ Արևմուտքը հիմք կունենար ասելու, որ ՔՊ-ն անկախության ու ժողովրդավարության ջատագով է, և այդ պատճառով են աջակցում նրան։

Մեկ այլ վարկածով՝ Փաշինյանը, հավանաբար, քավության նոխազներ է սարքելու պաշտոնանկ արվածներից՝ նրանց վրա բարդելով հունիսյան ընտրություններում կատարված խախտումների ու կեղծիքների պատասխանատվությունը։ Օրինակ՝ կարող է ասել, թե այս պաշտոնանկ արված թիմակիցներն են արել բոլոր խախտումներն ու կեղծիքները, նրանք դավադրաբար անցել են ռուսների ու նախկինների կողմը և միտումնավոր վատ բաներ արել, որ ստվերեն ընտրություններն ու կասկածի տակ դնեն Փաշինյանի լեգիտիմությունը։

Կա նաև արտաքին գործոնը։ Տասնամյակներ շարունակ բարձր պաշտոններին նշանակումները համաձայնեցվում էին Մոսկվայի հետ։ Ենթադրելի է, որ Մոսկվան նոր թեկնածուներ է առաջադրել այս պաշտոններին։ Իսկ Փաշինյանը, որը 2018-2022 թվականներին ֆորպոստի վարչապետ էր, կատարում է ռուսների պահանջը՝ զոհաբերելով սիրելի թիմակիցներին՝ իր իշխանությունը պահպանելու համար։

Ենթադրելի է, որ ԵՄ-ն էլ անմասն չէ այս խաղին։ Այն շոշափելի աջակցություն է տրամադրել Փաշինյանին վերաընտրվելու հարցում, ինչը իրավունք է տալիս նրան կադրային որոշ առաջադրումներ անել։ ԵՄ-ի կողմից առաջ քաշվող պաշտոնյաները գուցե կամրապնդեն ՀՀ-ԵՄ գործընկերությունը, կարագացնեն ԵՄ-ին միանալու գործընթացը և այլն։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը առերևույթ քայքայվում է։ Չհիմնավորված պաշտոնանկությունները տագնապ են առաջացնում։ Եվ եթե չգտնեն ազգային իդեալ, որը կմիավորի ժողովրդին, ապա այս պաշտոնանկությունների շարքը կհանգեցնի ճգնաժամի, որից դուրս գալու համար արտահերթ ընտրություններ կանցկացվեն, որոնց ժամանակ ՔՊ-ն գուցե կպարտվի ու ընդդիմություն կդառնա։ Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին