Ներքին 3 ամիս առաջ - 13:39 15-07-2026

Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը, ովքեր օրեր առաջ իրենց դստեր հետ միասին մեկնել էին սպասված ծովային հանգստի, վերադարձել են Հայաստան:

Սակայն ջերմ հրապարակումներին փոխարինելու է եկել դերասանուհու տագնապալի գրառումը. վերադարձից հետո Մարիամի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ինչն անհանգստացրել է նրա հազարավոր հետևորդներին:

Հանգստի ընթացքում զույգը պարբերաբար կիսվում էր գեղեցիկ ու արևոտ լուսանկարներով՝ ցույց տալով, թե ինչպես են դստեր հետ վայելում ծովափնյա առօրյան: Սակայն վերադարձից անմիջապես հետո ամեն ինչ փոխվել է: Մարիամն ինստագրամյան իր էջում բացահայտել է, որ բախվել է անհասկանալի առողջական խնդրի, որի հետ նախկինում երբևէ չէր առերեսվել:

Դերասանուհին անկեղծացել է, որ վիճակը բավականին բարդ է, և ինքը չի կարողանում հասկանալ, թե հատկապես ինչ վիրուսով կամ վարակով է վարակվել ճամփորդության ընթացքում.

«Չեմ հասկանում, թե ինչ վարակ է, իմ մոտ երբեք նման դրսևորում չի եղել»,- նշել է Մարիամ Ադամյանը:

Հիվանդության պատճառով թուլությունն ու վատ ինքնազգացողությունն այնքան են հոգնեցրել դերասանուհուն, որ նա չի թաքցրել իր հուսահատությունը.

«Ինձ թվում է՝ չեմ լավանալու»,- գրել է նա՝ արտահայտելով իր ներկայիս ծանր հոգեվիճակը:

Երկրպագուներն ու գործընկերները շտապել են աջակցող մեկնաբանություններ գրել դերասանուհուն՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և հույս հայտնելով, որ նա շուտով կհաղթահարի այս տհաճ վարակն ու կվերադառնա իր բնականոն կյանքին: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան