Ուղիղ եթեր
Մամուլ 3 ամիս առաջ - 08:15 15-07-2026

Քաղաքապետարանում պաշտոնանկություններ են և վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։

Ըստ քաղաքապետարանում տարածված տեղեկությունների՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Ի դեպ, Սևակ Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

Սակայն կադրային փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պապիկյանը։ Քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է լքի համակարգը։

Այս իրավիճակին զուգահեռ քաղաքապետարանում ակտիվ քննարկումներ են ծավալվում նաև այն հարցի շուրջ, թե ինչ ճակատագիր է սպասվում նախկին այն պաշտոնյաներին, որոնք ներգրավված են տարբեր քրեական վարույթներում, որոնց լիազորությունները կասեցված են, և որոնց հետագա պաշտոնավարման հեռանկարն ամբողջությամբ կախված է դատական գործընթացներից։ Ստեղծված իրավիճակում որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ այդ պաշտոնյաները կվերադառնա՞ն համակարգ, թե՞ ոչ։

Որպես օրինակ՝ հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել էին և կալանավորվել։ Նրանց թվում էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, սակայն օրեր առաջ այդ գործը քննող դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին։

Ստացվում է, որ քաղաքապետարանում, մի կողմից, արդեն մեկնարկել է կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների նոր փուլը, իսկ մյուս կողմից նախկին այն պաշտոնյաները, որոնք անցնում են քրեական գործերով, չեն շտապում ազատման դիմումներ ներկայացնել՝ սպասելով դատարանի վերջնական որոշումներին։ Սակայն հենց դատական համակարգում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, երբ անգամ գործ քննող դատավորների լիազորություններն են դադարեցվում, ավելի է խորացնում անորոշությունը և երկարաձգում այդ պաշտոնյաների ճակատագրի վերաբերյալ հարցերի պատասխանները»։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր