Մամուլ 1 ժամ առաջ - 08:38 14-07-2026

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։

Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը