Ավելին 3 ամիս առաջ - 14:16 13-07-2026

Դանիայում 25-ամյա չամուսնացած երիտասարդներին կապում են աթոռին և դարչին լցնում նրանց վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դանիայում գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի՝ եթե տվյալ երկրի քաղաքացու 25-ամյակը լրանում է, և նա դեռևս ամուսնացած չէ, ապա ծննդյան տոնը նվերների փոխարեն կարող է հիշվել այլ իրադարձությամբ:

Այս յուրահատուկ օրը հոբելյարի մտերիմ ընկերները նրան կապում են աթոռին կամ սյանը և ամբողջությամբ պատում դարչինով։ Տեղացիների պնդմամբ՝ սա դանիական յուրահատուկ ծես է, որն իրականացվում է այդ տարիքային շեմում գտնվող բոլոր չամուսնացածների շրջանում:

Այս սովորույթն ունի խոր պատմական արմատներ և սկիզբ է առել դեռևս այն ժամանակներից, երբ համեմունքների շրջիկ վաճառականներն այնքան հաճախ ու երկարատև էին ճանապարհորդում տարբեր երկրներով, որ պարզապես ֆիզիկապես ժամանակ չէին ունենում ընտանիք կազմելու և ամուսնանալու համար:

Ժամանակի ընթացքում դանիացիներն այս իրողությունը վերածել են ծիսակատարության, որը տարեցտարի ավելի է կատարելագործվում: Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվում. եթե անձը շարունակում է միայնակ և չամուսնացած մնալ ընդհուպ մինչև 30 տարեկանը, ապա ավանդույթն էլ ավելի է խստանում, և դարչինի փոշուն փոխարինելու է գալիս արդեն իսկական կծու պղպեղը՝ դառնալով ավելի թեժ մարտահրավեր:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան