Սպորտ 1 ժամ առաջ - 23:21 12-07-2026

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դարձել է Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:

Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության: