Սպորտ 3 տարի առաջ - 19:57 14-02-2023

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է Եվրոպայի 2023թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները:

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում:

Կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից