Արտաքին 3 ամիս առաջ - 21:52 12-07-2026

Ֆրանսիան և Բրիտանիան ուժեղացնում են սահմանային վերահսկողությունը

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են ուժեղացնել սահմանային ծառայությունների աշխատանքը՝ Շենգենյան գոտու երկրներ մուտք գործելիս նոր կենսաչափական ստուգումների ներդրումից հետո տրանսպորտային կոլապսի վերաբերյալ մտավախությունների ֆոնին, հայտնում է The Guardian-ը։

Բրիտանական իշխանությունների տվյալներով, ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկից հետո Լա Մանշով անցումներում հերթերը կարող են զգալիորեն աճել։ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հեյդի Ալեքսանդերը հայտնել է, որ Փարիզը համաձայնել է ավելի շատ աշխատակիցներ ուղարկել սահմանային կետեր, որպեսզի արագացվի վերահսկողության անցումը։

Լոնդոնը նաև հատկացրել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ անցակետերի թողունակությունը մեծացնելու և սահմանին սպասման ժամանակը կրճատելու համար։

Ուշացումների պատճառ են դարձել եվրոպական Entry/Exit System (EES) համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, որը նախատեսում է ճանապարհորդների մատնահետքերի գրանցում և լուսանկարահանում։ Ըստ Ալեքսանդերի, կենսաչափական սարքավորումները դեռևս ամբողջ ծավալով չեն աշխատում, ուստի ուղևորների մի մասին հարկ է լինում ձևակերպել ձեռքով։

Դուվրի նավահանգստում նախազգուշացրել էին, որ հանգստյան օրերին այնտեղով օրական կարող է անցնել շուրջ 12 հազար ավտոմեքենա, ինչը սովորական մակարդակից ավելի քան երեք անգամ բարձր է։ Մայիսին նոր ստուգումների գործարկումն արդեն հանգեցրել էր մինչև չորսուկես ժամ տևողությամբ ուշացումների։ Բրիտանացի պատգամավորները նախկինում զգուշացրել էին, որ առանց լրացուցիչ միջոցների սահմանին հնարավոր են «լիակատար քաոս և բազմակիլոմետրանոց խցանումներ»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին