Արտաքին 3 ամիս առաջ - 11:52 11-07-2026

Ռուսաստանի դրոնների հարձակումից հետո փակվել է Ազով-Դոն ջրանցքը. միջազգային շուկայում ցորենը կտրուկ թանկացել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի անվտանգության մարմինները պաշտոնապես արգելել են բոլոր տեսակի նավերի անցումը Դոն գետն Ազովի ծովին կապող ռազմավարական նշանակության Ազով-Դոն ծովային ջրանցքով, ինչը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ծովում գտնվող նավերի վրա իրականացված լայնածավալ ու կործանարար հարձակմանը:

Ինչպես հաղորդում է DW-ն, ՌԴ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ դադարեցրել է նավերի անցման դիմումների ընդունումը, ընդ որում՝ նավագնացության վերականգնման հստակ ժամկետներ կամ պաշտոնական կանխատեսումներ առայժմ չեն նշվում։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակն անմիջապես կաթվածահար է արել տարածաշրջանի ծովային լոգիստիկան՝ առաջացնելով լուրջ էսկալացիա ողջ ջրային ավազանում։

Գործակալության տվյալներով՝ սահմանափակումները միայն այս ջրանցքով չեն սահմանափակվել, և Սև ու Ազովի ծովերը միմյանց կապող կարևորագույն ուղու՝ Կերչի նեղուցով նավերի տեղաշարժը նույնպես ամբողջությամբ կասեցվել է։ Այս կոշտ քայլերին նախորդել էր Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իրենց հարվածային դրոններին հաջողվել է Ազովի ծովում ոչնչացնել կամ շարքից դուրս բերել առնվազն 25 նավ, որոնք բնութագրվել են որպես միջազգային պատժամիջոցները շրջանցող Ռուսաստանի ստվերային նավատորմի բաղկացուցիչ մաս։ Թեև Մոսկվայի պաշտոնական իշխանությունները հրաժարվել են ուղղակիորեն մեկնաբանել նավերի կորստի մասին լուրերը, սակայն միջադեպերի մի մասն արդեն փաստացի հաստատվել է:

Սևծովյան տարածաշրջանում նավագնացության այս մասշտաբային խափանումների և անվտանգային ճգնաժամի ֆոնին միջազգային տնտեսությունն անմիջապես արձագանքել է. ընդամենը 24 ժամվա ընթացքում հեղինակավոր Euronext-ի բորսայում ցորենի համաշխարհային գինը կտրուկ բարձրացել է ավելի քան 4 տոկոսով՝ առաջացնելով պարենային նոր մտահոգություններ։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին