Մամուլ 19 ժամ առաջ - 08:53 11-07-2026

Ծաղիկ արտահանողներին սպառնացել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

Սա է նաեւ պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որեւէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր:

Զրուցակիցը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան