Արտաքին 3 ամիս առաջ - 09:26 10-07-2026

Ոչ մի փոխզիջում. Պուտինը մերժել է խաղաղության առաջարկներն ու պատրաստվում է հակամարտության նոր սրացման

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես մերժում է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսելու բոլոր ընթացիկ առաջարկները և վճռականորեն տրամադրված է առաջիկա ամիսներին էլ ավելի սրել ռազմական հակամարտությունը:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հասցվող հարվածների ակտիվացումը ոչ միայն չի թուլացրել, այլև ընդհակառակը՝ էլ ավելի է ամրապնդել Ռուսաստանի ղեկավարի կամքը՝ շարունակելու ակտիվ մարտական գործողությունները:

Ռուսաստանի նախագահի հետ պարբերաբար հանդիպող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ առաջիկայում լայնամասշտաբ էսկալացիան շատ հավանական է: Չնայած Կիևի կողմից եղել է պաշտոնական առաջարկ՝ դադարեցնել խորը հարվածները երկու կողմերից, Պուտինը կտրուկ հրաժարվել է դրանից՝ պնդելով, որ ռուսական հեռահար հարձակումները շատ ավելի զգայուն ու կործանարար են։

Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի փորձերը՝ հարվածներով նյարդային մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ, կձախողվեն, քանի որ Ռուսաստանի էներգետիկ համակարգի անվտանգության շեմն աշխարհում ամենաբարձրերից մեկն է:

Կրեմլի կուլիսներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Պուտինն այժմ որդեգրել է ծայրահեղ անզիջում դիրքորոշում Դոնեցկի մնացած շրջանների ամբողջական գրավման հարցում և լիովին վստահ է, որ ռուսական զորքերը շուտով լիակատար վերահսկողություն կսահմանեն Դոնբասի նկատմամբ:

Նշվում է, որ նա վերջերս խստորեն քննադատել է իր խորհրդականների մի խմբի, որոնք փորձել են առաջարկել փոխզիջումային տարբերակներ և հրադադարի հաստատում՝ հիմնվելով ներկայիս առաջնագծի փաստացի դասավորվածության վրա: Պուտինը նաև հստակեցրել է, որ պատերազմի իր ռազմավարական ծրագրերի վրա որևէ կերպ չի կարող ազդել երկրում առաջացած բենզինի դեֆիցիտը, որն արդեն անմիջականորեն հարվածել է Ռուսաստանի քաղաքացիների մոտ մեկ երրորդին:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը
հայտարարել է, որ թեև Մոսկվան տեսականորեն պատրաստ է խաղաղ կարգավորման, սակայն ունի բավարար ներուժ ու հնարավորություններ՝ միայնակ գործելու և հատուկ ռազմական գործողությունը մինչև վերջ շարունակելու համար:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան