Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:07 08-07-2026

Ինչ կատարվեց Անկարայի գագաթնաժողովում. Թրամփի կոշտ պայմանը Զելենսկիին և Իրանին հարվածելու սպառնալիքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Անկարայում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը նշանավորվել է մի շարք կարևոր հայտարարություններով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա՝ կոչ անելով դրանք արտադրել սեփական ուժերով։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կարող է աջակցել Ուկրաինայի օդային պաշտպանության ապահովմանը։ Թրամփը նաև ակնարկել է, որ ԱՄՆ-ը կարող է շարունակել ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ պատասխանելով, որ իրանական նավակների դեմ նոր հարվածների հավանականությունը «այո» է։

Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է Լեհաստանում ստեղծել ամերիկյան մշտական ռազմաբազա՝ ընդգծելով, որ ԱՄՆ զինվորների ներկայությունը կարևոր է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության համար։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ Թրամփը շարունակում է լիովին հավատարիմ մնալ դաշինքին՝ հերքելով Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին մտահոգությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի