Ներքին 3 ամիս առաջ - 18:49 08-07-2026

Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան

Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել:

Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստր՝ Էմմա Ծառուկյանը:

«Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։ Ես ուզում եմ խոսել հորս գործերի մասին։
Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։ Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։ Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և հայրս Է օգնել։

Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։ Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։ Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

Մարդուն կարելի է զրկել ազատությունից։ Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։ Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու անունը։

Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։ Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։ Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։ Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց