Ներքին 3 ամիս առաջ - 18:17 08-07-2026

Շնորհավոր ծնունդդ, իմ ջիգյար, իմ կյանքի մեծ նվեր. Անդրեի քրոջ շնորհավորանքը՝ եղբոր տարեդարձին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական էստրադայի, տաղանդավոր երգիչներից մեկի՝ Անդրեի ընտանիքում այսօր տոնական ու մեծ օր է։ Երգիչը նշում է իր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ համանցանցը հեղեղվել է երկրպագուների և գործընկերների ջերմ մաղթանքներով։

Սակայն սպասված շնորհավորանքներից մեկը հնչել է երգչի քրոջ՝ Անուշի կողմից։ Նա սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է եղբոր հետ համատեղ ջերմ լուսանկար և կից հանդես եկել քրոջ անսահման սիրով ու հպարտությամբ լի գրառմամբ:



«Շնորհավոր Ծնունդդ, իմ ՋԻԳՅԱՐ։ Շատ բան կարող եմ գրել, պարզապես կասեմ, որ Քեզ անչափ սիրում եմ»,- անկեղծացել է Անուշը։

Երգչի քույրն իր բարեմաղթանքներում առանձնակի շեշտել է կյանքում իսկական ու նվիրված մարդկանցով շրջապատված լինելու կարևորությունը և իր երախտագիտությունը հայտնել ծնողներին:

«Մաղթում եմ առողջ լինես, երջանիկ և շրջապատված միայն լավ և քեզ սիրող իսկական մարդկանցով, և ամենակարևորը՝ ուզում եմ քո երազանքները ի կատար ածվեն։ Շնորհակալ եմ մեր ծնողներին Քեզ համար, իմ կյանքի ՄԵԾ նվեր»,- իր սրտառուչ գրառումն է եզրափակել երգչի քույրը։

Օգտատերերը շտապել են միանալ քրոջ շնորհավորանքներին՝ նշելով, որ եղբոր ու քրոջ նմանատիպ կապն ու նվիրվածությունը հիացնում է բոլորին, և մաղթել են սիրված երգչին ստեղծագործական նորանոր վերելքներ ու անսահման երջանկություն։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան