Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 19:37 08-07-2026

Թրամփը չի այցելել Աթաթուրքի դամբարան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում չի այցելել Թուրքիայի հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան (Անըթքաբիր)։

Դա դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հատկապես Թուրքիայի ընդդիմության շրջանում ու նրանք այդ քայլը որակել են որպես «անհարգալից վերաբերմունք»։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Նամըք Թանը, անդրադառնալով թեմային, նշել է, որ Անըթքաբիր այցելելը հարգանքի նշան է թուրք ժողովրդի հանդեպ։ Վերջինս չայցելելու համար քննադատել է Թրամփին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունները պատկերացնում է միայն Էրդողանի հետ փակ դռների հետևում անցկացվող բանակցություններով։

Թանի խոսքով՝ նախկինում Թուրքիա այցելած ԱՄՆ 5 նախագահներն էլ այցելել են դամբարան, իսկ Թրամփը փաստացի եղել է միակը, ով չի արել դա:

Մեկ այլ ընդդիմադիր՝ «İYİ» (Լավ) կուսակցության, անդամ Ահմեդ Էրոզանն էլ ենթադրել է, որ Թրամփին այդ քայլից կարող է հետ պահած լինել հենց թուրքական կողմը։ Ըստ նրա՝ քանի որ Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Թրամփի այցելության դեպքում մյուս երկրների առաջնորդները նույնպես կցանկանային գնալ Անըթքաբիր, ինչը կարող էր հանգեցնել կազմակերպչական խնդիրների։

ԱՄՆ դեսպանատունն ու Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանել այցի չեղարկման պատճառները։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված