Արտաքին 3 ամիս առաջ - 14:13 08-07-2026

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3,685-ի

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3,685-ի, անօթևան է մնում 17,907 մարդ: Այս մասին ասված է կառավարության ամփոփագրում, որը հրապարակել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Զոհվել է 3,685 մարդ, տուժել է 16,740-ը, փրկվել՝ 6,462-ը»,- ասված է կառավարության պաշտոնական ամփոփագրում:

Վենեսուելայում ողջ մնացած և փրկվածների թիվը չի փոխվում արդեն չորս օր, իսկ զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 150-ով։

Թարմացված տվյալների համաձայն՝ անօթևան է մնում 17,907 մարդ, օգնություն է ցուցաբերվել 86,794 ընտանիքի։ Երկրում տուժածների համար բացվել է 87 ժամանակավոր ճամբար, բաշխվել է 9,603 տոննա պարենամթերք և ավելի քան 8,32 միլիոն լիտր ջուր։

Բժշկական օգնություն է ստացել 25,970 մարդ։

Հունիսի 24-ի կրկնակի երկրաշարժից հետո Վենեսուելայում գրանցվել է 1,076 հետցնցում։

Աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված է արտակարգ իրավիճակների ծառայությունների 29,567 աշխատակից, 28,362 կամավոր և 4,388 օտարերկրյա փրկարար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ