Հայաստանն արդեն երկու մեդալ ունի Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԵԱ-ում:
55 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը արծաթե մեդալներ են նվաճել: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում է 10 հայ ըմբիշ: