Ուղիղ եթեր

Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» խորագրով լիագումար նիստին։ ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է քաղաքացիներից՝ ինչո՞վ է պայմանավորված, իրենց կարծիքով, Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, և ի՞նչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումներից։

«Հրավիրել են, գնացել է։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցվածի կարծիքով՝ այցը կարող է կապված լինել Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումների հետ։

«Վերջին ժամանակների քաղաքականությունից երևում է, որ, երևի, Ռուսաստանից ինչ-որ աջակցություն է ուզում»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի նկատեց.

«Հիմա կարծես՝ Ռուսաստանից հեռացել էր, հիմա էլ գնում է։ Երևի ինչ-որ կարևոր հարց կա, բայց չեմ կարող ավելին ասել»։

Հարցվածներից մեկը, որը ներկայացավ որպես ազատամարտիկ, խոսեց ոչ թե այցի, այլ իր սոցիալական խնդիրների մասին։

«Ես բոլոր պատերազմների մասնակից եմ, վիրավոր ազատամարտիկ։ Այսօր տուն չունեմ, սոցիալական ծանր վիճակում եմ։ Ինձ համար ավելի կարևոր է, որ մեր խնդիրները լուծվեն»,- ասաց նա։

Եղան քաղաքացիներ, որոնք դժվարացան գնահատական տալ։

«Քաղաքականությամբ չեմ զբաղվում, դրա համար էլ չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է գնում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Հարցման ընթացքում հնչեցին նաև վարչապետին աջակցող կարծիքներ։

«Փաշինյանը լավ մարդ է։ Կարծում եմ՝ ճիշտ քայլեր է անում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի