Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 13:23 06-07-2026

Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Անցած գիշեր ռուսական վարչակարգը կրկին կույր հարձակում է գործել խաղաղ բնակիչների վրա՝ օդից ավելի քան 400 ԱԹՍ-ով և հրթիռներով գրոհելով մայրաքաղաքը։

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Այս շաբաթ մենք դրա մասին կքննարկենք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Անցյալ շաբաթ մենք տրամադրեցինք մեր 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին 4 միլիարդ եվրոն՝ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շատ ավելին կլինի շատ շուտով»,- գրել է Լայենը:

Ֆոն դեր Լյայենը խոստացել է ինտենսիվ աշխատել պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ նա հրավիրված է, բարձրացնել Ուկրաինայի համար ՀՕՊ-ի հարցը։

«Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ գործարքը կնքելու ուղղությամբ։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը, մինչև Ռուսաստանը վերջ դնի արյունահեղությանը»,- գրել է ֆոն դեր Լայենը:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը