Արտաքին 3 ամիս առաջ - 09:23 06-07-2026

Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական ռազմական ուժերը այսօր գիշերը զանգվածային և կործանարար հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ՝ կիրառելով հզոր բալիստիկ հրթիռներ, ինչի հետևանքով Կիևում և երկրի մեծ մասում անմիջապես հայտարարվել է օդային բարձր պատրաստվածության տագնապ:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հակառակորդի թիրախում է հայտնվել հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկը. Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն պաշտոնապես հաստատել է, որ հրթիռային հարվածի հետևանքով Պոդոլսկի շրջանում գտնվող բնակելի կամ վարչական շենքերից մեկը մասամբ ավերվել է, ինչը տեղում առաջացրել է լուրջ փլուզումներ, և այժմ արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում:

Մայրաքաղաքի վրա իրականացված այս գրոհը եղել է համակցված ու լայնածավալ, քանի որ մինչ բալիստիկ հրթիռների հարվածը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ֆիքսել էին ռուսական ռազմավարական հեռահար ավիացիայի՝ Ту-95МС և Ту-160 հզոր ռմբակոծիչ ինքնաթիռների թռիչքն ու դրանցից թևավոր հրթիռների արձակումը, որոնց միացել են նաև Սև ծովի ջրատարածքից արձակված ծովային բազավորման Կալիբր տեսակի հրթիռները: Բացի հրթիռային զանգվածային հարձակումից, Ուկրաինայի ողջ տարածքը մի քանի ուղղություններով միաժամանակ ենթարկվել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի կատաղի գրոհներին, ինչը փաստացիորեն եղավ ընդամենը նախորդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկու արած այն տագնապալի հայտարարության իրականացումը, որով նա, հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին, զգուշացրել էր, որ Կրեմլը պատրաստվում է նոր ու աննախադեպ զանգվածային հարված հասցնել Ուկրաինայի դեմ քաղաքական խորհրդանշական իրադարձությունների ֆոնին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է