Ներքին 1 ամիս առաջ - 21:05 04-07-2026

Ձայները փոխանակվել են «երեսուն արծաթի» դիմաց․ Լևոն Բաղդասարյան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման հետ կապված։

«Սա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ։ Սա բոլոր նրանց պարտությունն է, որոնց ազատ կամքը ճնշվեց վարչական ռեսուրսի ազդեցությամբ, և նրանց, ովքեր սեփական ձայնը փոխանակեցին «երեսուն արծաթի» հետ։

Պարտվեց ոչ միայն մի քաղաքական ուժ՝ առաջնորդությամբ Վարդան Ղուկասյանի, ով հայտարարեց օրենքի դիկտատուրա և պարտավորություն՝ մաքրելու երեսուն տարվա ավգյան ախոռները, որից հետո բացառապես միասնաբար կառուցելու արժանապատիվ Հայաստան։

Ինչ վերաբերում է ընտրովի արդարադատությանը՝ շուտով սպասեք նոր էսեմեսների, պարոնայք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ»,– գրել է նա։