Խորագիր 3 ամիս առաջ - 20:30 04-07-2026

Խորագիր․ ՍԴ կանխատեսվող որոշումը, ընտրելու իրավունքը, հերոսը և հակահերոսը, Ալեն Սիմոնյանի հանգիստը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և նախկին զինվորական Արման Պետրոսյանը։

Քննարկել ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Մասնավորապես՝ կանխատեսել ենք Սահմանադրական դատարանի կողմից քիչ առաջ կայացված որոշումը (թողարկման տեսանկարահանման պահին այն դեռևս կայացված չէր) և հասկացել դրա պատճառները։

Անդրադարձել ենք ՔՊ-ի կողմից արտասահմանում բնակվող հայերի ընտրական իրավունքը սահմանափակող նախագծին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այն ընդունվել է առանց հանրային քննարկումների։ Պատերազմի մասնակից Էդիկ Մալոյանի ազատազրկման և Արծրուն Հովհաննիսյանի գրանցած կարիերային աճի օրինակով փորձել ենք հասկանալ, թե ովքեր են մեր հերոսներն ու հակահերոսները՝ շեշտելով, թե ինչպես է ներկայիս իշխանությունը խրախուսում վերջին խմբի ներկայացուցիչներին։

Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես ՔՊ-ն վրեժխնդիր եղավ Ալեն Սիմոնյանից՝ նրան «հանգստի» ուղարկելով։

Քննարկել ենք նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։ Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը