Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 ժամ առաջ - 17:37 03-07-2026

Ես ամբողջ ՔՊ-ից լավ բան չեմ սպասում, ուր մնաց Ռուբինյանից. հարցում

Ռուբեն Ռուբինյանը պաշտոնապես ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Նրա ընտրությունից հետո հասարակության շրջանում տարբեր գնահատականներ են հնչում՝ թե՛ նորանշանակ խոսնակի քաղաքական գործունեության, թե՛ խորհրդարանը ղեկավարելու կարողությունների վերաբերյալ։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը և արդյոք նրան հաջող Ազգային ժողովի նախագահ են պատկերացնում։

Հարցվածների մի մասը համոզմունք հայտնեց, որ Ռուբինյանից լավ արդյունք սպասել չի կարելի՝ իրենց դժգոհությունը կապելով գործող իշխանության հետ։ Ոմանք նշեցին, որ ներկա իշխանությունից որևէ դրական սպասելիք չունեն։

«Ես իրենցից ոչ մի լավ բան չեմ սպասում, ամբողջ իրենց անձնակազմից»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները նույնպես բացասական վերաբերմունք հայտնեցին՝ ընդգծելով, որ չեն հավատում Ռուբինյանի արդյունավետ աշխատանքին։

«Լավ չի լինի»,- նշեց հարցվածներից մեկը։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք քննադատեցին ոչ միայն Ռուբինյանին, այլև ամբողջ իշխանությանը՝ նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են գործող պաշտոնյաները։

«ՔՊ-ին դեմ եմ, Փաշինյանն էլ հետը։ Քանդեց երկիրը, կործանեց ամբողջ երկիրը։ Շատ դժգոհ եմ այս ղեկավարությունից»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների շրջանում եղան Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը դրական գնահատողներ, որոնք կարծիք հայտեցին, թե նա կարող է հաջողությամբ ղեկավարել խորհրդարանը։

«Կարծում եմ՝ այո»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ հավելեց.

«Հոյակապ, լավ անձնավորություն է, լավ էլ ճանաչում ունի»։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին գնահատական տալ՝ նշելով, որ բավարար տեղեկացված չեն կամ չեն ցանկանում քաղաքական թեմաներով խոսել։

«Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, անկեղծ»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
19:07 Ով է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը. ինչպիսի հարաբերություններ ունի Լիլին Ռիմայի հետ