Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանն այս օրերին վայելում է իր երկար սպասված ամառային հանգիստը Միջերկրական ծովի հեքիաթային ափին։
Ինստագրամյան իր էջում նա ակտիվորեն կիսվում է ծովափնյա գեղեցիկ ու էսթետիկ լուսանկարներով՝ հետևորդներին ցույց տալով իր հանգստի ամենատպավորիչ ու ռոմանտիկ պահերը։
Մայրամուտի ֆոնին արված կախարդական կադրերից մեկին կից Էլենը կատարել է հուզիչ ու քնարական մակագրություն. «Արևը Միջերկրականից շա՜տ սիրուն հրաժեշտ տվեց»։
Գեղեցիկ տեսարաններից բացի, երկրպագուների ուշադրությունից չի վրիպել դերասանուհու արտաքին կտրուկ փոփոխությունը։ Շատերը նկատել են, որ Էլեն Ասատրյանը պարզապես անճանաչելիորեն նիհարել է և գտնվում է իր լավագույն ֆիզիկական մարզավիճակում։ Հիշեցնենք, որ նախկինում Էլենն անկեղծացել էր իր հետևորդների հետ և նշել, որ սկսել է խստորեն հետևել սննդակարգի, ինչն էլ, տվել է իր ցանկալի ու տպավորիչ արդյունքը։
Դերասանուհու նոր հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է հետևորդների դրական մեկնաբանությունների։
Թամարա Քալանթարյան