Համացանցում լայն տարածում է գտել ինֆլուենսեր, սննդաբան Աքսաննայի նոր տեսանյութը, որտեղ նա անկեղծորեն կիսվել է վերջերս իր հետ պատահած վտանգավոր միջադեպով։
Աքսաննան, ով հաճախ է ներկայացնում իր խնամքի ընթացակարգերը, այս անգամ ստիպված է եղել խոսել գեղեցկության սրահների թաքնված վտանգների մասին։
Ինչպես պատմում է Աքսաննան, նա որոշել էր եղունգների լիցք անել, սակայն սովորական թվացող այս այցելությունից հետո իրավիճակը կտրուկ վատացել է։ Լիցքի ընթացակարգից կարճ ժամանակ անց ինֆլուենսերը եղունգի հատվածում ուժեղ ցավ և սուր բորբոքում է զգացել։ Տեսնելով, որ վիճակը գնալով բարդանում է, նա ստիպված շտապ դիմել է բժշկի օգնությանը։
«Բարեբախտաբար, ժամանակին արձագանքեցի, և գործը վիրահատական միջամտության չհասավ»,- հայտնել է Աքսաննան՝ հավելելով, որ բժիշկների օգնությամբ հաջողվել է կանգնեցնել վարակի տարածումը։
Այս փորձից հետո Աքսաննան որոշել է լռություն չպահպանել և հստակ նախազգուշացում է հղել իր հազարավոր հետևորդներին։ Նա խորհուրդ է տալիս լինել առավելագույնս ուշադիր և կտրականապես հրաժարվել այն մատնահարդարների ծառայություններից, ովքեր թերանում են հիգիենայի հարցում։
Բլոգերը շեշտել է, որ պետք է անմիջապես լքել այն սրահները, որտեղ աշխատանքային գործիքները պատշաճ կերպով չեն ախտահանվում, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ, երբեմն նաև անդառնալի հետևանքների։
Թամարա Քալանթարյան