Ներքին 3 ամիս առաջ - 19:07 02-07-2026

Ով է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը. ինչպիսի հարաբերություններ ունի Լիլին Ռիմայի հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն, ով վերջերս է մայրացել՝ լույս աշխարհ բերելով իր առաջնեկին՝ փոքրիկ Ավրորային, սոցիալական ցանցերի իր էջերում ակտիվորեն կիսվում է ընտանեկան անկեղծ ու ջերմ հոլովակներով։

Նրա հրապարակումներում վերջերս հաճախ է հայտնվում մի աղջնակ, ինչն էլ հետևորդների շրջանում հարցեր է առաջացրել՝ ո՞վ է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը։ Նա Ռիման է՝ Լիլիի ամուսնու դուստրը նախկին հարաբերություններից, ով արդեն հասցրել է դառնալ համացանցի ուշադրության կենտրոնում։

Ռիման աչքի է ընկնում իր բավականին յուրահատուկ ճաշակով և արդեն մեծ սեր է վայելում Լիլիի լսարանի կողմից։ Կադրերից այն կողմ միշտ զգացվում է, թե որքան մեծ սիրով ու ջերմությամբ է Լիլին ընդունում երեխային։

Այսօր Լիլի Մորտոն ինստագրամյան էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռիման ինքնուրույն խնամում ու զբաղեցնում իր փոքրիկ քրոջը՝ Ավրորային։ Այս տեսարանը ևս մեկ անգամ փաստում է, որ Լիլիին հաջողվել է ստեղծել իսկական, ամուր ու սիրով լեցուն ընտանիք, որտեղ չկան իմ ու քո երեխաներ, և Ռիման սիրով ստանձնել է ավագ քրոջ պարտականությունները։

Համացանցում մեծ ակտիվություն է արձանագրել նաև Ռիմայի և նրա հայրիկի մասնակցությամբ մեկ այլ զվարճալի հոլովակ։ Տեսանյութում հայրը հումորով, բայց միևնույն ժամանակ հաստատակամորեն դիմում է դստերը՝ նշելով, որ Ռիման արդեն պետք է սկսի ավելի շատ ու սահուն հայերեն խոսել։

Հետևորդները մեկնաբանություններում հիացմունքի ու գովեստի խոսքեր են հղում Լիլի Մորտոյին՝ ընդգծելով, որ ամուսնու երեխաների հետ նման մտերիմ, հարազատ ու ջերմ հարաբերություններ պահպանելը պարզապես գովելի է և օրինակելի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է