Արտաքին 3 ամիս առաջ - 09:50 02-07-2026

20 տարվա հակառեկորդ. ռուսները դադարում են վստահել բանակին, կառավարությանն ու ընտրություններին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ռեկորդային՝ 60%-ը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց քաղաքներում և տարածաշրջաններում տնտեսական իրավիճակը գնալով կտրուկ վատթարանում է, ինչը հանդիսանում է վերջին 20 տարվա ամենաբարձր և ամենատագնապալի ցուցանիշը երկրի պատմության մեջ:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ սոցիոլոգիական Gallup
ընկերության կողմից 2026 թվականի մարտից մինչև մայիս ամիսներն անցկացված համապետական խորքային հետազոտությանը, նմանատիպ դժգոհության մակարդակ Ռուսաստանում չի գրանցվել նույնիսկ 2006 թվականից ի վեր իրականացվող ամենամենամյա հարցումների ժամանակ, ընդ որում՝ նախորդ ամենաբարձր ցուցանիշները ֆիքսվել էին կորոնավիրուսային համավարակի ծանր տարիներին՝ 2020-ին (45%) և 2021-ին (50%), ինչը փաստում է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամն ու արևմտյան պատժամիջոցների ազդեցությունն իրենց հարվածի ուժգնությամբ արդեն գերազանցել են համավարակի հետևանքները։

Տնտեսական կոլապսին զուգահեռ՝ Gallup-ի վերլուծաբաններն արձանագրել են նաև ռուսական հասարակության շրջանում պետական ուժային և քաղաքական առանցքային ինստիտուտների նկատմամբ վստահության աննախադեպ ու տարեկան ռեկորդային անկում, ինչը վկայում է ներքին լուրջ դժգոհությունների մասին: Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ ՌԴ զինված ուժերի նկատմամբ բնակչության ավանդական բարձր վստահությունը 79%-ից կտրուկ նվազել է մինչև 66%, կառավարության նկատմամբ հավատը 67%-ից գահավիժել է մինչև 53%, իսկ երկրում անցկացվող ընտրությունների արդարության ու թափանցիկության նկատմամբ ռուսաստանցիների վստահությունը 56%-ից իջել է հոգեբանական նվազագույն շեմին՝ հասնելով ընդամենը 40%-ի։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է