Ներքին 3 ամիս առաջ - 22:19 01-07-2026

Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու. Սոնա Ռուբենյանը երկրորդ անգամ մայր է դառնալու

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանիքում սպասվում է կյանքի ամենամեծ ու լուսավոր հրաշքը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակի անոնսը՝ իսկական անակնկալ մատուցելով իր հազարավոր երկրպագուներին։

Տեսանյութի կադրերում Սոնան ներկայացել է չափազանց նուրբ կերպարով, որտեղ արդեն հստակ երևում է նրա կարգավիճակը։

Տեսահոլովակի այդ հատվածի միջոցով երգչուհին պաշտոնապես հայտնել է, որ ինքն ու ամուսինը սպասում են իրենց երկրորդ բալիկի ծննդյանը։

Հրապարակմանը կից Սոնա Ռուբենյանը կատարել է չափազանց էմոցիոնալ գրառում՝ անկեղծանալով, որ երկար է պատրաստվել այս նվիրական պահին:

«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու… Իսկ տեսահոլովակը՝ շուտով…»,- գրել է նա։

Այս նորությունը վայրկյանների ընթացքում մեծ ուրախությամբ է ընդունվել համացանցում։ Սոնայի գործընկերները՝ շոու-բիզնեսի հայտնի դեմքերը, ինչպես նաև հավատարիմ հետևորդները շնորհավորել են սիրելի երգչուհուն և նրա ընտանիքին՝ մաղթելով երջանկություն։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է