Ներքին 3 ամիս առաջ - 22:00 01-07-2026

Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Օրեր առաջ համացանցի ու հայկական շոու-բիզնեսի ուշադրության կենտրոնում դերասանուհի Անժելա Սարգսյանի դստեր՝ Եվայի շքեղ հարսանյաց արարողությունն էր, որը կայացավ հենց Հայաստանում։ Հիշեցնենք, որ Անժելան ու նրա ընտանիքը երկար տարիներ է, ինչ բնակվում և ստեղծագործում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Հայրենիքում գտնվելու օրերին դերասանուհին հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «Liferoom» հաղորդմանը, որտեղ հանդես է եկել աննախադեպ անկեղծ ու բացառիկ խոստովանություններով։ Դերասանուհու ուշագրավ հայտարարություններին հետևել է նաև Oragir.News-ը։

Զրույցի ընթացքում Անժելա Սարգսյանն առաջին անգամ մանրամասն խոսել է իր նախկին ամուսնու, նրա նոր ընտանիքի և իրենց դստեր միջև ձևավորված բարդ, բայց միևնույն ժամանակ օրինակելի հարաբերությունների մասին։ Դերասանուհու խոսքով՝ նույնիսկ ամուսնալուծությունից հետո իրենց հաջողվել է պահպանել բարձր հարգանք, ջերմություն ու ընկերական կապ։

«Երբ նախկին ամուսինս նոր ընտանիք կազմեց, ես ինքս գիտակցաբար հետ քաշվեցի մեր ակտիվ շփումից, որպեսզի իրենց ընտանիքը հանգիստ կայանա։ Հիմա նա ունի շատ գեղեցիկ ընտանիք, և նրանք իսկապես համահունչ ու հիանալի զույգ են»,- անկեղծացել է Անժելան։

Սակայն հաղորդման ամենահուզիչ ու անակնկալ բացահայտումը վերաբերում էր դստեր՝ Եվայի և հոր նոր կնոջ հարաբերություններին։ Անժելա Սարգսյանը պատմել է, որ տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ից դուստրը հաճախակի գալիս էր Հայաստան, նրա մասին իսկական մայրական հոգատարությամբ ու սիրով հոգ է տարել հենց նախկին ամուսնու կինը։
Դերասանուհին փաստել է, որ աղջիկն այնքան է կապվել ու սիրել հոր կնոջը, որ նույնիսկ սկսել է նրան մայրիկ անվանել.

«Եվան նրան մայրիկ է անվանում, և ես ինքս երբևէ դեմ չեմ եղել դրան։ Ընդհակառակը՝ ես միայն ուրախ եմ, որ երեխաս շրջապատված է այդքան մեծ սիրով»,- նշել է դերասանուհին՝ հիացնելով հետևորդներին իր բարձրագույն մարդկային որակներով և մեծահոգությամբ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է