Արտաքին 3 ամիս առաջ - 13:48 01-07-2026

Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի նավթագազային տանկերները ռմբակոծելու իր իրավունքի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ստվերային նավատորմին պատկանող և ռուսական նավթ ու գազ տեղափոխող բոլոր նավերը կարող են դիտարկվել որպես օրինական ռազմական թիրախներ, քանի որ դրանք ուղղակիորեն ապահովում են Կրեմլի պատերազմական մեքենայի ֆինանսավորումը:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան ընդգծել է, որ հիմնավոր հարցեր են առաջանում այն մասին, թե արդյոք պատժամիջոցները շրջանցող այդ տանկերների գործունեությունը կարող է համարվել զուտ սովորական առևտրային նավարկություն, քանի որ դրանք կրիտիկական դեր են խաղում Ռուսաստանի բյուջետային եկամուտների ստեղծման և Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների շարունակականության ապահովման գործում: Այս հայտարարությունը հաջորդել է հունիսի սկզբին Մոսկվայի կողմից Միջազգային ծովային կազմակերպությանը ուղարկված մեկ այլ նամակին, որտեղ Ռուսաստանը Կիևին մեղադրել էր ծովային ահաբեկչության մեջ՝ կապված մարտ ամսին Միջերկրական ծովում ռուսական Arctic Metagaz տանկերի վրա ուկրաինական ուժերի իրականացրած հաջող հարձակման հետ։

Միայն անցյալ տարվա ընթացքում Ուկրաինային հաջողվել է ծովային հարվածներ հասցնել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող շուրջ մեկ տասնյակ ռուսական նավերի, մինչդեռ Կիևի հաշվարկներով՝ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր հարձակվել ու վնասել է ավելի քան 200 օտարերկրյա առևտրային նավերի: Ուկրաինական ծովային ԱԹՍ-ների և հրթիռների սպառնալիքն արդեն իսկ արմատապես փոխել է ռուսական լոգիստիկան. Windward վերլուծական ընկերության տվյալներով՝ մարտյան աղմկահարույց հարձակումից հետո Ռուսաստանի դրոշի ներքո գտնվող և հեղուկ բնական գազ տեղափոխող և ոչ մի տանկեր այլևս ռիսկ չի անում անցնել Միջերկրական ծովով. դրա փոխարեն ռուսական նավերը ստիպված են երկարացնել իրենց ճանապարհը հազարավոր կիլոմետրերով՝ Աֆրիկայի շուրջը պտտվելով և շրջանցելով Բարի Հույսի հրվանդանը, ինչը հանգեցնում է ռուսական էներգակիրների տեղափոխման ծախսերի ահռելի աճի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է