Ավելին 3 ամիս առաջ - 10:53 01-07-2026

Բենզինի ճգնաժամ՝ ՌԴ-ում. 75-ամյա վարորդը մահացել է վառելիքի հսկայական հերթում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Կարելիայի հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքի Լոսոսինսկոյե մայրուղու վրա գտնվող բենզալցակայաններից մեկում ողբերգական դեպք է գրանցվել. վառելիքի հսկայական հերթերի մեջ սրտի կանգից մահացել է 75 տարեկան մի տղամարդ։

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ տարեց վարորդը երկար հերթ կանգնելուց հետո հասցրել է վճարել բենզինի համար, սակայն մեքենան ամբողջությամբ լիցքավորել չի հաջողվել. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա տեղում մահացել է:

Շրջանի ՆԳՆ մարմինները լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հաստատել են թոշակառուի մահվան փաստը, սակայն դեռևս չեն հստակեցրել դրա պաշտոնական պատճառը, մինչդեռ ականատեսները պատմում են, որ տղամարդու մահից անմիջապես հետո բենզալցակայանի վարիչը շտապօգնություն կանչելու հետ մեկտեղ քարշակով արագ հեռացրել է մահացածի մեքենան տարածքից, որպեսզի չխաթարվի վառելիքի համար սպասող մյուս մեքենաների հերթը։

Այս միջադեպը տեղի է ունենում Ռուսաստանի բազմաթիվ տարածաշրջաններում բենզինի և դիզելային վառելիքի դեֆիցիտի ու սուր ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է ուկրաինական անօդաչու սարքերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող կանոնավոր հարվածների պատճառով:

Վառելիքի պակասը և տարբեր մարզերում ներդրվող վաճառքի խիստ սահմանափակումները բենզալցակայաններում առաջացրել են կիլոմետրերով ձգվող հերթեր, ինչը վարորդների շրջանում հանգեցնում է ծայրահեղ հոգեբանական ու ֆիզիկական լարվածության, և, ցավոք, նմանատիպ ողբերգական հետևանքների։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է