Ներքին 3 ամիս առաջ - 10:14 01-07-2026

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Հայտնել էին, որ երեկոյան ժամը 8-ի սահմաններում մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։

Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարերի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։

Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին