Ներքին 3 ամիս առաջ - 19:31 30-06-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները հետազոտման փուլում են, և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, համայնքային ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Թումանյան փողոցի 5-րդ շենքի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվելու հետևանքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին