Ներքին 3 ամիս առաջ - 19:05 30-06-2026

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, համաձայն որոնց՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մասսայական հոսանքազրկումներ են տեղի ունեցել ընտրատեղամասերում:

ՀԷՑ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Yerkir.am, RadioAurora.am, MAMUL.am, MediaHub.am, AlphaNews.am, Aravot.am, Hayeli.am, Hraparak.am, YerkirMedia.am լրատվամիջոցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված իրենց օգտահաշիվներում հրապարակել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։

«Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն՝ արատավորելով ընկերության գործարար համբավը:

Ընկերության կողմից վերոնշյալ լրատվական կազմակերպություններին սահմանված կարգով ուղարկվել է հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ: Պահանջը չկատարելու կամ այն անպատասխան թողնելու դեպքում ընկերությունն իր իրավունքների պաշտպանությունը կիրականացնի դատական կարգով»:

ՀԷՑ ՓԲԸ-ն կոչ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալ ՀԷՑ-ին առնչվող չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից, ու պահպանել անաչառ լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին