Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 18:10 30-06-2026

Ադրբեջանը սահմանափակում է սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքրերի համար

Ադրբեջանում 16 տարեկանից փոքր անձանց համար կսահմանափակեն սոցիալական ցանցերի օգտագործումը:

Երկրի խորհրդարանը հաստատել է «Երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Այս փոփոխություններով սոցիալական ցանցերում անձնական հաշիվներ բացելու նվազագույն տարիքը սահմանվել է 16 տարեկանը։

Օգտատերերի ինքնությունը կհաստատվի բանկային քարտի, էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի միջոցով, իսկ 16-ից 18 տարեկան անձինք կկարողանան գրանցվել միայն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։

Ամենից շատ դիտված