Ներքին Միտք 3 ամիս առաջ - 20:04 30-06-2026

Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը հավասարապես դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի որոշ շրջանակների մոտ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Զգացի՞ք։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը հավասարապես դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի, ու չզարմանաք` Հայաստանի որոշ շրջանակների մոտ։ Տեսա, որ նաև վրդովվել էր Սերժ Թանկյանը։

Անկախ նրանից, թե ով, ինչպես կամ ինչու է անում քո օրակարգին համապատասխանող քայլ, քո գործը ո'չ թե ոգևորվել կամ հիասթափվելն է, այլ դա քո օրակարգի ռեալիզացիային ծառայեցնելն է։
Պարզ է, որ ո‘չ Իսրայելը, ո’չ Գերմանիան, ո‘չ մեկ այլ պետություն մեր գեղեցիկ աչքերի, բարոյական պարտքի կամ արդարության հաստատման համար չէ, որ ընդունել են, այլ կրկին` սեփական հաշվարկների։

Այս դեպքում էլ` մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է, այլ ո‘չ թե աջ ու ձախ մեղավոր փնտրելն ու անիծելը (վերջերս միայն սա է հայերիս մոտ ստացվում), թշնամիների հետ նույն թեզերը պաշտպանելը։ Ցեղասպանության զոհն այսօր ցեղասպանողի հետ ձայնակցում է ... սա անգամ խելագարանոց չի...

Թե բա Իսրայելը Գազայում կոտորած է արել։ Լո՞ւրջ, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էտ ո՞նց եք ուզում հարաբերություններ կարգավորել` երկուսն էլ ցեղասպանություն են գործել հենց ձե‘ր դեմ...
Էս ի՞նչ մարդ եք...

Ու խնդիրը Իսրայելը չի, սա առիթ էր, որպեսզի գրեմ։ Խնդիրը մտածողությունն է` որ ինչ նստեցնեն ուղեղներում, մարդիկ դրանից այն կողմ անգամ նայելու ջանք չեն թափում, էլ ուր մնաց սեփական շահ հասկանալը։ Չնայած անհատական շահն ընկալելու վարպետներ եք...
Խրիմյան Հայրիկը հայերիս միջազգային «գիտելիքների» մասին շատ լավ խոսք ունի...

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին