Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված ու օրինակելի ամուսնական զույգերից մեկի՝ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում այսօր մեծ տոն է։
Նրանց ավագ որդին՝ Ալբերտոն, նշում է իր ծննդյան 17-ամյակը։
Այս կարևոր ու հիշարժան օրվա առթիվ Գրիգոր Դանիելյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է որդու հետ համատեղ գեղեցիկ լուսանկարով և հղել չափազանց հուզիչ ու հայրական ջերմությամբ լի շնորհավորանք.
«Մեր սիրո առաջին պտուղ, մեր հպարտություն, մեր մեծ տղա, շնորհավոր 17-ամյակդ։ Հպարտ ենք, որ մեծացել ու դարձել ես լավ ՄԱՐԴ, արժանի ԶԱՎԱԿ, ու հիմա նաև մեր ԸՆԿԵՐՆ ԵՍ»,- անկեղծացել է դերասանը։
Հրապարակումն անմիջապես արժանացել է հետևորդների ու մեծաթիվ գործընկերների ուշադրությանը։ Մեկնաբանությունների բաժնում հարյուրավոր օգտատերեր միացել են բարեմաղթանքներին՝ նշելով, որ Ալբերտոն իսկական տղամարդ է մեծացել և շատ նման է իր տաղանդավոր ծնողներին։
Թամարա Քալանթարյան