Ավելին Ներքին 8 ամիս առաջ - 19:05 07-02-2026

Էմմա Մանուկյանի խորհրդանշական տարեդարձը. դերասանուհին տոնում է 37-ամյակը

Այսօր դերասանուհի Էմմա Մանուկյանի ծննդյան տարեդարձն է։

Էմման տարիներ շարունակ վայելում է հանրության անմնացորդ սերն ու ճանաչումը՝ շնորհիվ իր տաղանդավոր խաղի, անկեղծության և այն դրական էներգիայի, որը փոխանցում է էկրանից ու բեմից։

Ծննդյան օրվա կապակցությամբ Էմման ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ գործընկերներից, հարազատներից ու հազարավոր երկրպագուներից։

Սոցիալական ցանցերում հրապարակված ջերմ տեսաուղերձներն ու գրառումները ևս մեկ անգամ փաստում են նրա հանդեպ ունեցած մեծ համակրանքի մասին։

Այս տարին դերասանուհու համար առանձնահատուկ է և խորհրդանշական․ Էմման դարձավ 37 տարեկան։ Ինչպես ինքն է նշում՝ իր սիրելի երկու թվերը՝ 3-ն ու 7-ը, կրկին հայտնվել են իրար կողք։ Այդ առիթով նա ներկայացրել է նոր ֆոտոշարք, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեկ էլ 36 տարի հետո իմ սիրած 3-ն ու 7-ը նորից իրար կողք կլինեն»։

Լուսանկարներն ակնթարթորեն արժանացել են օգտատերերի բարձր գնահատականին և բազմաթիվ հաճոյախոսությունների։

Միանում ենք բոլոր բարեմաղթանքներին՝ Էմմային մաղթելով նորանոր ստեղծագործական վերելքներ և անսպառ ժպիտներ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան