Ներքին 4 տարի առաջ - 18:24 27-07-2022

Հայաստանը և Բոլիվիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Բոլիվիան տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 27-ին:

Հարավային Ամերիկայում տեղակայված այս երկիրը՝ Բոլիվիան, որն անկախացել է դեռևս 1825 թվականին, աշխարհում հայտնի է իր եզակի և յուրահատուկ տեսարժան վայրերով: Մասնավորապես՝ այս երկրում է աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքը՝ Լա Պասը, որը ծովի մակերևույթից 3869 մետր բարձրության վրա է, այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենահայտնի աղի լիճը՝ Ույունին, և աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը: Բացի այդ, Բոլիվիան կիսում է Պերուի հետ աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը՝ հանրահայտ Տիտիկական:

Սակայն լատինաամերիկյան հեռավոր այս երկրի հետ Հայաստանի հարաբերությունները շատ զարգացած չեն: Բոլիվիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացվում է Բրազիլիայում ՀՀ դեսպանության միջոցով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվական բազայի՝ 2021 թ. հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա): 2022 թ. փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

Երկկողմ այցերի պատմությունը հարուստ չէ: 2018 թ. հուլիսին աշխատանքային այցով Բոլիվիա է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան