Արտաքին 8 ժամ առաջ - 11:21 30-06-2026

ՌԴ-ն ծանր գնդացիրներով և ուժայիններով զինել է Գազպրոմի ռազմավարական գազատար նավը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Էստոնիայի սահմանապահ ծառայության կողմից 2026 թվականի մայիսի կեսերին արված և արևմտյան առաջատար լրատվամիջոցների կողմից տրամադրված բացառիկ լուսանկարները բացահայտել են, որ Կալինինգրադի մարզի ափերի մոտ տեղակայված Գազպրոմ ընկերությանը պատկանող Մարշալ Վասիլևսկի քաղաքացիական գազատար նավի վրա տեղադրվել են երկու միավոր ծանր Kord տիպի գնդացիրներ և պաշտպանական ավազե պարկեր:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ սա ռուսական քաղաքացիական նավատորմի զինման առաջին ու միակ հայտնի դեպքն է, և տախտակամածին հայտնված կրակակետերի հիմնական նպատակը ոչ թե դասական պաշտպանությունն է, այլ եվրոպական ջրերով նավարկելիս նավի հնարավոր կալանավորումը բացառելն ու անձնակազմին որպես կենդանի վահան օգտագործելը: Պարզվել է նաև, որ 2025 թվականի օգոստոսից սկսած՝ նավի վրա առանց պաշտոնական անհրաժեշտության սկսել են հայտնվել գաղտնի ուղևորներ (յուրաքանչյուր ուղերթի ժամանակ 8-12 մարդ, ընդհանուր՝ 50 հոգի), որոնցից առնվազն 24-ը հանդիսանում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Ռոսգվարդիայի, և կանոնավոր բանակի գործող կամ նախկին զինծառայողներ:

Մարշալ Վասիլևսկի նավի նկատմամբ Կրեմլի նմանատիպ արտակարգ ուշադրությունը պայմանավորված է դրա բացառիկ ռազմավարական կարգավիճակով. այն Ռուսաստանի միակ լողացող վերագազիֆիկացման բլոկն է, որն ընդունակ է հեղուկ բնական գազը վերածել գազային վիճակի և անմիջապես մատակարարել սպառողներին: Դեռևս 2019 թվականին նավի և դրա ծովային տերմինալի բացման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հպարտորեն հայտարարել էր, որ այս համակարգը կարող է ամբողջությամբ կտրել Կալինինգրադի կախվածությունը հարևան եվրոպական երկրների ցամաքային խողովակաշարերից, թեև ներկայումս մարզի գազամատակարարման հիմնական ուղին շարունակում է մնալ Լիտվայի (Վիլնյուսի և Կաունասի) միջով անցնող տարանցիկ խողովակը, որի պայմանագիրը պաշտոնական Վիլնյուսը երկարաձգել է մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան