Արտաքին 3 ամիս առաջ - 14:25 29-06-2026

Հնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ

Հնդկաստանի արևելյան շրջաններում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել և մասսայական ավերածությունների պատճառ դարձել Ասամ և Արունաչալ Պրադեշ նահանգներում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին։

Ասամ նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 22,124 մարդ։ Արունաչալ Պրադեշ նահանգում հայտնել են երեք զոհի մասին։ Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Ջրի տակ են անցել 96 գյուղ և 1,600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Վնասվել են տներ և ճանապարհներ, Դհեմաջի շրջանում փլուզվել է 1965 թվականին կառուցված երկաթուղային կամրջի զգալի մասը։ Բնակարաններից զրկված մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարանների ճամբարներում։

Իշխանությունները զգուշացնում են, որ ընթացիկ եղանակային պայմանները կարող են հանգեցնել նոր սողանքների, հանկարծակի ջրհեղեղների և խոցելի շրջաններում առօրյա կյանքի խափանումների։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց