Արտաքին 3 ամիս առաջ - 10:10 28-06-2026

Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք նոր խաղաղության առաջարկ են ներկայացրել Մոսկվային, և Կրեմլի ղեկավարի մերձավոր դաշնակիցներն արդեն տեղեկացվել են հնարավոր հանդիպման պայմանների մասին:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Զելենսկին իր ուղերձում շեշտել է, որ Ռուսաստանը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի խաղաղություն:

Թեև Կիևը պաշտոնական մանրամասներ ու կոնկրետ անուններ չի հայտնել, թե ում միջոցով է փոխանցվել փաստաթուղթը, միջազգային դիտորդները նկատում են, որ հունիսի 26-ին, Վլադիմիր Պուտինը Վալդայի իր նստավայրում փակ հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ վերջինս էլ իր հերթին խոստովանել էր, որ Մինսկում գաղտնի բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ տարածաշրջանային անվտանգության շուրջ։

Այս դիվանագիտական շարժն ընթանում է Կիևի և Մինսկի միջև վերջին շրջանում արձանագրված ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին, քանի որ, ըստ տվյալների, Մոսկվան տևական ժամանակ է, ինչ ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ նրան պատերազմի մեջ ներքաշելու համար:

Իրավիճակը հատկապես սրվել էր հունիսին, երբ Զելենսկին կոշտ վերջնագիր էր ներկայացրել Լուկաշենկոյին՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում սահմանից հեռացնել ռուսական հարվածները ճշգրտող բելառուսական կրկնող ռադիոկայանները, հակառակ դեպքում սպառնալով, որ ուկրաինական բանակը սեփական ուժերով կոչնչացնի դրանք:

Հատկացված ժամանակի ավարտին Ուկրաինայի ղեկավարը փաստել է, որ այդ կայաններն ամբողջությամբ դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչը ցույց է տալիս, որ Մինսկը, չնայած Մոսկվայի հետ ունեցած ռազմավարական դաշինքին, փորձում է խուսափել Ուկրաինայի հետ ուղիղ ռազմական բախումից և հնարավոր է՝ հանդես գա որպես միջնորդ կողմերի միջև։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան