Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:50 11-01-2023

Քայլ առ քայլ թուրքը հասնում է իր նպատակին ռուսի աջակցությամբ․ Արա Պապյան

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը ՌԴ դեսպանատան դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ասաց. «Հարգարժա՛ն ժողովուրդ, այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հնչեցնենք մեր պահանջի խոսքը հանուն Արցախի ապաշրջափակման, հանուն մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ կյանքի։ ՌԴ դեսպանատան դիմաց ենք, որովհետև Ռուսաստանը ոչ միայն թողտվություն է ցուցաբերել այս հանցավոր գործողության նկատմամբ, այլ մասնակից է դրան։ Որովհետև Ռուսաստանը, երբ մեզ պարտադրում էր չորս ու կես հազար քառակուսի կիլոմետր, որը հայ զինվորն իր արյունով էր պահել, հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց խոստանում էր Բերձորի միջանցքի անխափան աշխատանք։

Հիմա այդ ո՞նց եղավ, մեզ կարող են պարտադրել, իսկ մի բուռ «բնապահպաններից» չի կարողանում ազատագրել այդ ճանապարհը։

Ես և ԱԺԲ-ն անօրինական է համարում նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը, բայց, եթե ռուսները դա համարում են օրինական՝ թող իրենց պարտավորությունները կատարեն, եթե չեն կարող իրենց պարտավորությունները կատարել, գոնե չխոչընդոտեն ուրիշներին»։

Ըստ Պապյանի, այս երկդիմի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն. «Դավաճանները ավելի վատ են, քան թշնամին, որովհետև դու հույսդ կապում ես իբր թե դաշնակցի հետ, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ նա չի ուզում և չի կարող իր պարտավորությունները կատարել»։

Պապյանն իր կոչում շեշտեց, որ սա պայքար է բոլորի համար. «Եթե որևէ մեկը կարծում է, որ զոհաբերելով Արցախի մեր հայրենակիցներին, ինքը Երևանում կյանքն է վայելելու՝ խորապես սխալվում է։ Քայլ առ քայլ թուրքը հասնում է իր նպատակին ռուսի աջակցությամբ։ Միասնություն է պետք և հետևողական պայքար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան