Ներքին 1 ժամ առաջ - 15:56 27-06-2026

Փամբակ գետում նաև ավտոմեքենա է հայտնաբերվել. պարզվել է, որ 2 քաղաքացի է գետն ընկել՝ ավտոմեքենայով. shamshyan.com

Փամբակ գետում հայտնաբերված տղամարդու դիակից քիչ հեռու հայտնաբերվել է նաև ավտոմեքենա:

Այս մասին հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը:

Հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի է եղել։

Հիմա փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում են ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլինի՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ է, թե՞ ջրահեղձ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված