Ներքին 2 տարի առաջ - 11:36 09-06-2024

Հրազդան գետում հայտնված բեռնատարի մեջ և գետում հայտնաբերվել են ամուսինների և նրանց 8-ամյա թոռնուհու մարմինները․ shamshyan.com

Ինչպես արդեեն հայտնել էինք, երեկ՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս էին բերել աղջիկ երեխայի, և մոտ 35-40 տարեկան կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում հայտնաբերել էին վարորդի մարմինը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու Սևանի քննչական բաժինը պարզել են վարորդի և մահացածների ինքնությունը։

Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Սարո Կարապետյանը, ում դին ջրասուզակը հայտնաբերել է ավտոմեքենայի խցիկում, իսկ ավտոմեքենայից դուրս՝ գետում, հայտնաբերվել են Երևանի բնակիչ 61-ամյա Հասմիկ Հարությունյանի և Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա ԼիկաՄ.-ի դիերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Կարապետյանն ու Հ. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ Լիկա Մ.-ն նրանց թոռնուհին էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը