Ներքին 2 ամիս առաջ - 09:52 16-06-2026

Փամբակ գետում վաղ առավոտից շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի, և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով՝ մարզպետարանի աշխատակիցները շարունակում են Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ու արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը