Արտաքին 3 ամիս առաջ - 09:48 27-06-2026

Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը հասել է պատերազմական շրջանի ամենացածր մակարդակին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ բնակչության վստահության վարկանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով ռեկորդային 69%-ի, ինչն արձանագրվել է հեղինակավոր Հանրային կարծիքի հիմնադրամի կողմից հունիսի 19-ից 21-ը անցկացված սոցիոլոգիական նոր հարցման արդյունքներում:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ցուցանիշը գրանցել է 5 տոկոսի անկում (74%-ից հասնելով 69-ի), ինչը կտրուկ ռեակցիա է Մոսկվայի վրա Ուկրաինայի կողմից իրականացված պատերազմական ամենախոշոր ու աղմկահարույց հարձակումից անմիջապես հետո: Սոցիոլոգները նշում են, որ ընթացիկ 69%-ը բացարձակ հակառեկորդ է ողջ հակամարտության ընթացքում. նույնիսկ 2022 թվականի զորահավաքի, Խերսոնից նահանջի կամ Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության օրերին վստահության մակարդակը երբեք չէր իջել 74-76%-ից, մինչդեռ այժմ զուգահեռաբար աճել է նաև նախագահին անվստահողների թիվը՝ 15%-ից հասնելով 18%-ի, իսկ նրա գործունեությունը դրական գնահատողների բաժինը նվազել է մինչև 71%:

Այս բացասական միտումներն անդրադարձել են նաև ՌԴ կառավարության վրա, որի գործունեության հավանության վարկանիշը շաբաթվա ընթացքում նվազել է 4 տոկոսով՝ հասնելով վերջին մեկ տարվա ամենացածր՝ 44% մակարդակին, ինչը փորձագետները կապում են երկրում ներքին խնդիրների, մասնավորապես՝ բենզինի գների կտրուկ աճ նկատող քաղաքացիների թվի կտրուկ ավելացման հետ (38%-ից մինչև 48%): Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պետական մեկ այլ խոշոր սոցիոլոգիական կենտրոն՝ VCIOM-ը, նույն ժամանակահատվածում (հունիսի 15-21) անցկացրած իր հարցումներում հակառակ պատկերն է արձանագրել. ըստ նրանց տվյալների՝ Պուտինի նախագահական գործունեության հավանության ցուցանիշը 67.7%-ից աճել է մինչև 70.4%, իսկ ընդհանուր վստահությունը՝ 73.3%-ից հասել է 76.7%-ի, ինչը վկայում է Ռուսաստանի ներսում սոցիոլոգիական տվյալների միջև առկա լուրջ տարբերությունների մասին։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի