Արտաքին 2 տարի առաջ - 13:28 03-11-2023

ՌԴ-ի քայլերը միայն կխաթարեն սպառազինությունների վերահսկման ռեժիմի նկատմամբ վստահությունը․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խորը մտահոգություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի (CTBT) վավերացումը հետ կանչելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ցավոք սրտի, սա նշանակալի քայլ է սխալ ուղղությամբ, որը մեզ ավելի է հեռացնում Պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց, այլ ոչ թե ավելի մոտեցնում դրան», - ասել է Բլինկենը։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները միայն կխաթարեն սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմի նկատմամբ վստահությունը։ «Մենք բարձր ենք գնահատում անհանգստության մասին նմանատիպ հայտարարությունները, որոնք վերջին շաբաթների ընթացքում արվել են բազմաթիվ այլ պետությունների կողմից՝ այս քայլի վերաբերյալ»,- նշել է նա։

Բլինկենի համոզմամբ՝ «սա Մոսկվայի անհանգստացնող և սխալ ջանքերի շարունակությունն է՝ բարձրացնելու միջուկային ռիսկերը և ուժեղացնելու լարվածությունն Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմի ընթացքում»:

«Ռուս պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանի՝ վավերացման ծրագրից պլանավորվող դուրս գալը չի նշանակում փորձարկումների վերսկսում, և մենք կոչ ենք անում Մոսկվային հավատարիմ մնալ այդ հայտարարություններին», - ասել է Բլինկենը: «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի ուժի մեջ մտնելուն, և մենք վերահաստատում ենք միջուկային պայթուցիկների ցանկացած փորձարկման 30-ամյա մորատորիումին մեր հավատարմությունը»:

Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է միջուկային պայթուցիկ նյութերի փորձարկման արգելքի պահպանման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից