Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:02 26-06-2026

Այս պահին իշխանությունը ժողովրդից խլված է, իսկ Սահմանադրությունը՝ փաստացի թաղված. Իշխանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Սահմանադրական դատարանի դիմացի ընդդիմության ակցիայի ժամանակ հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակելու որոշմամբ հերթական անգամ խախտել է օրենքը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործեց հերթական հանցագործությունը՝ վերաքվեարկություն չնշանակեց։ Այդ ժամանակ Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ երբ դիմեն Սահմանադրական դատարան, այնտեղից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ օրինականություն չի վերականգնվել։ Այսինքն՝ այդ խոսքերում կար կազմակերպվածության և պայքարի որոշակի ջիղ, որը նաև ոգևորող ազդեցություն ուներ։ Կարծում եմ՝ հենց այդ ջիղը չեզոքացնելու համար էլ Ավետիք Չալաբյանին ապօրինի կալանավորեցին»,- ասաց Իշխանյանը։

Նա հիշեցրեց, որ Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը և Կարապետ Պողոսյանը, ըստ իրեն, արդեն երկրորդ անգամ են ապօրինի զրկվում ազատությունից։

«Չալաբյանը, Աշոտյանը, Կարապետ Պողոսյանը փաստացի երկրորդ անգամ են իրենց կյանքի օրերից զրկվում։ Մենք տեսանք, որ թե՛ Ավետիք Չալաբյանի, թե՛ Արմեն Աշոտյանի գործերով մինչ օրս չկա որևէ վճիռ, որը կհաստատի նրանց մեղավորությունը։ Սա ամբողջությամբ հիշեցնում է 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների ոճը։ Մարդկանց ապօրինի զրկում են ազատությունից, խլում են նրանց կյանքի օրերը»,- նշեց նա։

Իշխանյանի կարծիքով՝ այդ գործընթացների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Մինչև այսօր պատասխան չեն տվել այն մարդիկ, ովքեր այդ ամենի հիմնական դերակատարներն են եղել։ Նրանք շարունակում են նույն գործելաոճը։ Խոսքը, մասնավորապես, Դանիել Հովհաննիսյանի մասին է։ Եթե մարդուն ապօրինի զրկել են ազատությունից, ապա դրա համար պետք է պատասխանատվություն լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հնարավոր որոշմանը՝ Իշխանյանը նշեց, որ մեծ սպասելիքներ չունի։

«Մենք այդ ամբողջ սցենարը բազմիցս տեսել ենք։ Ամեն անգամ հույս ենք ունենում, որ այս անգամ արդյունքն այլ կլինի, սակայն նույն պատմությունն է կրկնվում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը, 2018 թվականից սկսած, անկախ չէ։

«Մեր դատարանները 2018 թվականից զավթվել են։ Դատարանները շրջափակվել են, Սահմանադրական դատարանի երեք դատավորներ ապօրինի հեռացվել են, իսկ նրանց փոխարեն նշանակվել են իշխանություններին մոտ կանգնած անձինք։ Ի վերջո, այն կառույցները, որոնք ստեղծվել են ժողովրդի համար, պետք է ազատագրվեն»,- նշեց Հովհաննես Իշխանյանը։

Նա հավելեց, որ, իր համոզմամբ, իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

«Այս պահին իշխանությունը ժողովրդից խլված է, իսկ Սահմանադրությունը՝ փաստացի թաղված»,- եզրափակեց Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում